ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին' ժամը 22.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Հ-2 միջհամայնքային ավտոճանապարհի Մայակովսկի-Ձորաղբյուր հատվածում' «Ասֆալտի գործարան»-ի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակ արգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 DP 472 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. տուժածներ չկան: