Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 15:28-ին այսպիսի ահազանգ է ստացել «911» ծառայությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «GCV» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) աշխատանքներ իրականացնելիս շրջվել է գազատար խողովակի վրա՝ վնասելով այն:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցումը: