Թիմը մարտական և շատ լավ է տրամադված: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի Մալթայի «Բիրկիրկարայի» դեմ պատասխան խաղից առաջ ասաց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը:
«Մրցակիցը շատ լավ թիմ է, կազմակերպված: Ինչ վերաբերում է գոլային պահերին՝ պետք է ասեմ, որ այն տեսանյութը, որը կա համացանցում, պատրաստել է մրցակից թիմի մամուլի ծառայությունը, և մեր խաղային լավ պահերն ընդգրված չեն այնտեղ: Մրցակիցն ուժեղ է հակագրոհների և ստանդարտների ժամանակ: Մեր թիմը մարտական և շատ լավ է տրամադված, բոլորը հասկանում են խաղի կարևորության մասին: Փառք Աստծո՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ չունենք, բոլորը խաղին պատրաստ են: Խաղալու ենք մի արդյունքի համար, որովհետև ուրիշ ճանապարհ չունենք. մեզ միայն հաղթանակ է պետք, որը մեզ հնարավորություն կտա»,- ասաց մարզիչը:
Խոսելով թիմի նորեկների մասին՝ Չախալյանը նշեց, որ Կլաուդիո Տորեխոն դեռ հայտավորված չէ, իսկ Պադերինը պատրաստ է այս խաղին: