Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Զենիթի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Համոզված եմ, որ մրցակիցը ռևանշի է տրամադրված՝ գարնանը տեղի ունեցած խաղը չմոռանալով և հանդիպման ավարտին երկրպագուների պահվածքով պայմանավորված: Հուսով եմ, որ այս անգամ ամեն ինչ ավելի քաղաքակիրթ կլինի: Սպասվում է բարձրակարգ ֆուտբոլ, քանի որ երկու թիմերում էլ ուժեղ ֆուտբոլիստներ են ընդգրկված»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է «Спорт день за днем»-ը: