«Ուլիսը» պատասխան խաղում ֆավորիտ է:ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը, նշեց «Բիրկիրկարայի» ավագը՝ Նիկոլա Վուկանացը:

 

 

«Ուլիսի» ֆուտբոլիստներին լավ ծանոթ ենք, գիտենք, որ լավ են խաղում: Վաղվա հանդիպման մրցակիցը ֆավորիտ է, բայց մենք այդ խաղում ամեն ինչ կանենք»,- ասաց ֆուտբոլիստը:

 

 

Նշենք, որ թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա վաղը՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: