Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը խոսել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք դիմակայության մասին: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին:

«Բորուսիային» այդ խաղում ֆավորիտ չեմ համարում: Իհարկե, «Բավարիան» «Ռեալի» հետ խաղում ծանր հարված ստացավ, սակայն նրանք շատ արագ ուշքի կգան և կմոռանան այդ պարտությունը: Նրանք կհավաքեն իրենց ողջ ուժերը, որպեսզի ևս մեկ տիտղոս նվաճեն»,- նշել է Կելը: