Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 2014թ. առաջնության հաղթողի հիմնական հավակնորդներ է համարում Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականներին: Ինչպես հաղորդում է O Globo պարբերականը, Ռոնալդուն նշել է, որ հաղթողի հավակնորդների թվում են նաև Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Արգենտինան, սակայն ընդգծել է, որ հիմնական ֆավորիտները Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականներն են:

Պորտուգալացու խոսքով' Բրազիլիայի խաղադաշտերում խաղալը մեծ փորձ է: Նա հույս է հայտնել, որ Պորտուգալիայի հավաքականի հետ կկարողանա որքան հնարավոր է առաջ շարժվել: Հարցին, թե կարող է Պորտուգալիայի հավաքականը հասնել եզրափակիչ, Ռոնալդուն պատասխանել է, որ իրենք փորձելու են քայլ առ քայլ առաջ գնալ, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: