Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը նշել է, որ Բրազիլիայի հավաքականը զիջում է Իսպանիայի և Գերմանիայի ընտրանիներին:
«Իսկապես, Բրազիլիան զիջում է Իսպանիայի և Գերմանիայի հավաքականներին: Մարդիկ պետք է բավականին հասուն լինեն, որպեսզի խոստովանեն դա: Օրինակ, Իսպանիայում մարզումներին լուրջ են վերաբերում: Բրազիլիայում ամեն ինչ այլ կերպ է: Դու կարող ես շատ մարզվել, սակայն երբեք չի հերիքում ինտենսիվությունը: Այդպիսին են բրազիլացիները»,- Նեյմարի խոսքը մեջբերում է O Globo-ն: