Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆավորիտ է համարել դաշտի տերերին:
«Այստեղ ֆավորիտը «Ռեալն» է, և դա բոլորին հայտնի է: Մեր բյուջեն և վնասվածքները թույլ չեն տալիս կասկածել նման համոզման մեջ, սակայն' չնայած ամեն ինչին, մենք պայքարելու ենք: «Ռեալը» շատ ուժեղ թիմ է: Նրանք կազմում ունեն Բեյլ և Իսկո, ովքեր երբեք չեն լինի մեր «գրպանին» համապատասխան: Սակայն «Բորուսիան» պայքարելու է մինչև հանդիպման վերջին վայրկյանը: Մրցակիցը հեշտ խաղ թող չսպասի. մենք նման բան թույլ չենք տա»,-Կլոպի խոսքը մեջբերում է Football Espana-ն: