րանդելին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք արտագնա խաղին:

««Բորուսիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբներից է: Նրանք հիանալի մարտավարություն ունեն: Աշխատում են նույն մարզչի հետ երկար տարիներ: Մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր գնդակի համար և ցուցադրենք մեր ոգին: Եթե դա անենք, ապա կհաղթենք: Դորտմունդցիները հեշտությամբ կարող են փակել ազատ գոտիները: Նրանց դեմ պետք է ցույց տանք մեր ագրեսիան և ոգևորությունը: Խաղում սա կլինի մեր առաջին նպատակ»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Goal.com-ը: