Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից ԱՄՆ-ում նախապատրաստվող ահաբեկչությունը: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

Հարձակումը պետք է տեղի ունենար հուլիսի 4-ին՝ Անկախության օրը:

 

ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել է, որ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ: Ըստ նրա՝ ներկայումս 21 000 մարդ կիսում է ԻՊ-ի արմատական գաղափարախոսությունը: