Թուրքիայում ձերբակալվել է 3 տղամարդ, որոնց կասկածում են «Իսլամական պետության» հետ կապերի համար, հայտնում է Doğan-ը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները ահաբեկչություն էին պլանավորում Ստամբուլում տրանսգենդերների շքերթի ժամանակ: Նրանցից մեկը Թուրքիայի քաղաքացի է, իսկ մյուս 2-ը ծնունդով Դաղստանից են:
Նրանք այժմ կալանքի տակ են և սպասում են պաշտոնական մեղադրանքի ներկայացմանը: Նախորդ շաբաթ Ստամբուլի ոստիկանությունը արվարձանային երկու շրջանում իրականացրած հատուկ գործողության ժամանակ առգրավել էր պայթուցիկ: Այդ հարցում ոստիկանությանը օգնել են հետախուզական ծառայությունները:
Ավելի վաղ, անվտանգության նկատառումներից ելնելով, Ստամբուլում արգելվել էր հունիսի 19-ին տրանսգենդերների Trans Pride շքերթը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել այն 50 մարդկանց դեմ, որոնք, չնայած իշխանությունների արգելքին, հայտնվել էին ակցիայի վայրում: