«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահափորձ էին ծրագրում Էլիզաբեթ II թագուհու վրա, հաղորդում է Daily Express թերթը:
Պարբերականի կայքում տեղադրվել է հոդված՝ «Մի-5 ը խափանել է թագուհու սպանության դավադրությունը. ջիհադի ահաբեկիչները ծրագրում էին այս տարի Մեծ Բրիտանիայում վեց մեծ հարձակում իրականացնել» վերնագրով:
Բրիտանիայի հպատակներ Ջունայդ Հուսսեյնը ու Ռեյադ խանը, ովքեր կռվում էին «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման կողմից, օգոստոսի 21-ին սիրիական Ռաքքա քաղաքի մոտակայքում ոչնչացվել էին բրիտանական անօդաչուի հարվածով: Պարբերականի տվյալներով՝ հենց նրանք էին ծրագրում թագուհի Եղիսաբեթ 2-րդի սպանությունը:
Գրոհայինները մտադիր էին հզոր ռումբ պայթեցնել Լոնդոնում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ: Ուայթհոլլում կայացած արարողությանը ներկա էին թագուհին, արքայազն Չառլզը ու թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան անդամներ: