ԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել երեք պատանդների՝ կապելով նրանց Պալմիրայում գտնվող հնագույն սյուներին, ինչից հետո պայթեցրել են դրանք: Այս մասին հայտնել է Syrion Observatory for Human Rights-ի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին:
Տեղացի բնակիչների խոսքով՝ ահաբեկիչները չեն ասել նրանց, թե ում և ինչի համար են մահապատժի ենթարկել: Միևնույն ժամանակ, France Press գործակալությունը՝ վկայակոչելով Պալմիրայի բնակիչներից մեկին, հայտում է, որ «ոչինչ չէր երևում, միայն պայթյունները»: