Սիրիական Պալմիրայում «Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են հնագույն տաճարը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ, հաղորդում է «France 24»-ը:
«Բաալ-Շամին տաճարում իսլամիստները տեղադրել են մեծ թվով պայթուցիկներ, ինչից հետո պայթեցրել այն, պատճառելով մեծ վնաս», - ասել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ ԻՊ-ն մեծ վնաս է հասցրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած մշակութային հուշարձաններին: