Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ:

 

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է Իտալիայի դեսպանատան մոտ գտնվող մեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված:

 

Ինչպես հայտնում է NDTV հեռուստաալիքը, վիրավորվել է երկու ոստիկան և երեք անցորդ:

 

Բացի այդ, պայթյունի հետևանքով փլուզվել է շենքի ճակատային մասը: