Ըստ նախնական հաշվարկների՝ Մոսկվայի կենտրոնում գործի դրված պայթուցիկ փաթեթի հզորությունը կազմել է 50 գրամ՝ տրոտիլային էկվիվալենտում: Միջադեպի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հայտնում է РЕН ТВ-ն:

 

Ավելի վաղ, Մոսկվայի կենտրոնում՝ Պոկրովկայի փողոցի մոտակայքում գտնվող հասարական տրանսպորտի կանգառում պայթյուն է որոտացել: Որոշ տվյալներով՝ անհայտ անձինք ապակե կոնտեյներ են նետել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, նրանք բեկորային վնասվածներ են ստացել ոտքերի շրջանում:

 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթել է ինքնաշեն պայթուցիկ փաթեթ:

 

Հարուցվել է քրգործ՝ խուլիգանության հոդվածով: