«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է թիմի նախագահ Խոսեպ Մարիա Բարտամեուին՝ իր կատարած աշխատանքի համար:
Նշենք, որ երկուսն էլ կրկին հավակնում են «կապտանռնագույնների» նախագահի պաշտոնին և միմյանց հանդիպել են TV3 հեռուստաալիքում՝ նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ, որի ընթացքում Լապորտան չի մոռացել նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
«Քո նախագծերը նման են Ֆլորենտինոյի մոդելին»,- նշել է Լապորտան:
Ավելի վաղ Բարտամեուն նույն հարցի շուրջ քննադատել էր Տոնի Ֆրեյշին, ով նույնպես հավակնում է կատալոնյան ակումբի նախագահի պաշտոնին: Բարտամեուն Ֆրեյիշն ասել էր՝ այսօրվա «Բարսելոնան» հիշեցնում է «Ռեալի» «Գալակտիկոսին»:
«Գալակտիկոս» տերմինը մադրիդյան ակումբում սկսվեց կիրառվել 2000թ. երբ ակումբը առաջին անգամ գլխավորեց Ֆլորենտինո Պերեսը: Նա խոստացավ կատալոնացիներից ձեռք բերել Լուիշ Ֆիգուին և կատարեց խոստումը: «Ռեալի» ղեկավարությունը հայտարարեց «Զիդանների և Պավոնների» ռազմավարության մասին՝ նկատի ունենալով սուպերաստղերի ձեռքբերումը՝ սեփական սաները կրթելու հետ մեկտեղ:
Նշենք, որ «Բարսելանայի» նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 18-ին: