Ադրբեջանի զինված ուժերը 2015 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն մարտավարական զինավարժանքներ են անցկացրել Նախիջեւանում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, զինավարժանքներն անցկացվել են սահմանափակ տեսանելիության, բարդ ռելիեֆի եւ անկայուն եղանակի պայմաններում մարտական նշանաձգության գծով:

 

 

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այդ առնչությամբ հայտնել է, որ զինավարժանքների շրջանակում միջոցառումներ են անցկացվում նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պաշտպանական ներուժը ամրապնդելու եւ Առանձին համազորային բանակի մարտունակությունը բարձրացնելու գծով:

 

 

Մարտավարական զինավարժանքներին գիշերային մարտական նշանաձգության օգտագործամամբ մասնակցել են Նախիջեւանում տեղակայված Առանձին համազորային բանակի անձնակազմը, զրահատեխնիկան, ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային եւ հրետանային զորամասերը: