Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն հեռացել է Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մոժի Միրին» ակումբի նախագահի պաշտոնից. տեղեկացնում է Mais Futebol-ը:
Դրա հետ մեկտեղ Ռիվալդոն կշարունակի խաղալ թիմում, ինչպես նաև կլինի նոր նախագահի խորհրդատուն:
Հիշեցնենք, որ 43-ամյա ֆուտբոլիստն օրերս իր առաջին խաղն անցկացրեց «Մոժի Միրինի» կազմում և իր առաջին գոլը հեղինակեց կարիերան վերսկսելուց հետո: