Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք): Հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:
Այս փուլում փայլուն հաջողության են հասել 18-ամյա Էդգար Ստեձանյանը. հայ հեծանվորդը գերազանցել է բոլորին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի' Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձացել է մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը.տեղեկացնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: