ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում Հունիսի 18-ին ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածները « հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերել են սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական աջակցության հարցերին:

 

Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ է առաջարկել բարձրացված հարցերին, տվել հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար, որոշ հարցեր էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում: