ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների և նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:

 

Սահմանված կարգի համաձայն' յուրաքանչյուր ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Դեկտեմբերի 2-ին քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին, լսելով պատասխանատու անձանց դիտարկումները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հաձնարարականով' ներկայացված դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում է տրվել հենց հանդիպման ընթացքում: