Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցանկություն է հայտնել, որ տարածաշրջանի բոլոր մարդիկ ապրեն խաղաղության մեջ: Այս մասին Ուորլիքը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:

 

«Ինչպիսի հրաշալի ամառային երեկո Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման»,- նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

 

Ավելի վաղ նա թողել էր ևս մեկ գրառում, որտեղ հայտնել էր, որ Երևանում հուլիսի 20-ին հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հետագա քայլերը: