Ստամբուլի կենտրոնում անհայտ տղամարդը կրակ է բացել՝ վիրավորելով հինգ մարդու, այդ թվում՝ մեկ օտարերկրացու, հաղորդում է IHA գործակալությունը:

 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, տղամարդկանցից բաղկացած երկու խումբ վիճաբանություն է սկսել Ստամբուլի փողոցներից մեկում: Հակառակորդներից մեկը սկսել է կրակել հրազենից, ինչի արդյունքում վիրավորել է ընդհարման չորս մասնակցի: Բացի այդ, վիրավորվել է օտարերկրյա մի զբոսաշրջիկ:

 

Զոհերին տեղափոխել են հիվանդանոց: Տեղում աշխատում է ոստիկանությունը: Միջադեպի հանգամանքները պարզվում են: