ՀՀ Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ հստակեցվել է հանրային իշխանության դերակատարումը: Լրագրողների հետ հուլիսի 21-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Մենք նախկինում խոսում էինք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին և ասում էինք, որ պետությունը կաշկանդված է դրանցով, այսօր մենք արդեն արձանագրում ենք, որ մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով կաշկանդված է հանրային իշխանությունը, որը ամրագրված է նախագծի նախնական տարբերակում, ինչը շատ կարևոր դրույթ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'նշեց նա' հավելելով, թե այլ հարց է' ինչքանով հետագայում մենք այդ նորմերը կօգտագործենք, սակայն եթե դրանք արձանագրված չլինեն սահմանադրությունում, ապա հաստատապես երբեք չեն իրագործվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամ բ'նշեց նա' հավելելով, թե այլ հարց է' ինչքանով հետագայում մենք այդ նորմերը կօգտագործենք, սակայն եթե դրանք արձանագրված չլինեն սահմանադրությունում, ապա հաստատապես երբեք չեն իրագործվի:
Նա նկատեց, որ Սահմանադրության նոր նախագծով սահմանվում է իշխանությունների ավելի հստակ տարանաջատում: «Իհարկե, շատերը կասեն, թե գործող սահմանադրությունը նույնպես սահմանում է այդ սկզբունքը, սակայն սահմանադրական նոր փոփոխությունները սահմանում են իշխանությունների տարանջատման ավելի հստակ գործիքակազմ»,-պարզաբանեց Հարությունյանը:
Բանախոսն արձանագրեց, որ սահմանադրական փոփոխություններում ներառվել են ընդդիմադիր ուժերի առաջարկները: «Նոր նախագծով պետական կառավարման համակարգի խորհրդարանական մոդելին անցումը մեծացնում է կուսակցությունների պատասխանատվությունը հանրության նկատմամբ, ինչը շատ կարևոր է: Ես կարծում եմ, որ միակ խնդիրն ընտրական օրենսգրքի կատարելագործման մեջ է, քանի որ մենք դեռևս չենք սահմանել կայուն մեծամասնության սահմանումը»,-շեշտեց Հարությունյանը: