Նորվեգական «Մոլդե»-ի գլխավոր մարզիչ Տոր Օլե Սկուլերուդը հիասթափված է «Փյունիկ»-ից կրած պարտությունից:

 

 

«Ոչ, մենք չէին սպասում, որ կպարտվեինք: Հաղթանակի ակնկալիք ունեինք, և հիասթափված եմ: Արտագնա խաղերում դժվար է: Մենք ավելի շատ կենտրոնացած էինք, որ գոլ չընդունեինք, և մի քանի շանս տվեցինք մրցակցին: Հավանաբար, հոգնածություն կար, և պատճառն էլ շոգն էր: Փոփոխոություններն էլ իրենց օգուտը չտվեցին: Շնորհավորում եմ «Փյունիկ»-ին. նրանք շատ ավելի լավ էին խաղում, քան մեկ շաբաթ առաջ էր: Ես կառանձնացնեմ «Փյունիկ»-ից Զավեն Բադոյանին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սկուլերուդը :