Մեր նպատակը մեկն է այս մրցաշրջանում. լինի դա Եվրոպայի լիգան, թե Չեմպիոնների լիգան՝ հասնել մինչև խմբային փուլ: Այս մասին Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-«Մոլդե» խաղից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց նորվեգական թիմի գլխավոր մարզիչ Տոր Օլե Սկուլերուդը:
«Տանը մենք մեր խաղը խաղացինք, բայց հաջորդ հանդիպումը ավելի բարդ է լինելու, քանի որ ձեր չեմպիոնն այդքան թույլ չէր: Մենք առաջին խաղում լավ նախապատրաստվել էինք և զգուշանում էինք Կամո Հովհանիսյանից»,- ասաց նորվեգացի մասնագետը:
Տոր Օլե Սկուլերուդը նշեց, որ լսել էր հայկական թիմի մասին, գիտեր նաև ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանին: