Ադրբեջանում մեկ երեխա ունեցող ընտանիքներում ամուսնալուծությունների թիվը վերջին 24 տարում հասել է ամենաբարձր սահմանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ նման ընտանիքներում ամուսնալուծությունների ամենամեծ թիվը գրանցվել էր 1990 թվականին: Այդ տարի Ադրբեջանում մեկ երեխա ունեցող 2045 ընտանիք է ամուսնալուծվել:
Հետագա տարիներին այդ ցուցանիշը թեեւ նվազել էր, 2011 թվականից դարձյալ սկսել է աճել:
2014 թվականին նման ընտանիքներում ամուսնալուծությունների թիվը 1990 թվականին եղածից էլ մեծ է եղել:
2013 թվականին Ադրբեջանում մեկ երեխա ունեցող 1921, 2014 թվականին' 2798 ընտանիք է ամուսնալուծվել:
Անցյալ տարի նույնիսկ աճել են մինչեւ 18 տարեկան երկու երեխա ունեցող ընտանիքներում ամուսնալուծությունների դեպքերը: 2013 թվականին Ադրբեջանում երկու երեխա ունեցող ընտանիքներում ամուսնալուծությունների 1837, 2014 թվականին' 2450 դեպք է գրանցվել:
Անցյալ տարի Ադրբեջանում ընդհանուր առմամբ 12 հազար 88 ամուսնալուծության դեպք է գրանցվել: