Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի: Այս մասին հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջության պետական կոմիտեն: Վերջին տվյալներով՝ ապաքինվածների թիվը 2050 է:
Կոմիտեի տվյալներով՝ Չինաստանում հաստատվել է թոքաբորբի 31 հազար 774 դեպք, որից 6 հազար 100-ի վիճակը ծանր է:
Մեկ օր առաջ Չինաստանի իշխանությունները հայտնել էին 637 մահվան, 1540 ապաքինման և 31 հազար 211 վարակման դեպքի մասին:
Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից Չինաստանի Ուհան քաղաքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Ներկայում Չինաստանից բացի, հիվանդության դեպք գրանցվել է 24 երկրում: