Չինաստանում տեղատարափ անձրևների զոհ է դարձել 161 մարդ, ևս 123-ն անհայտ կորել է, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քաղաքացիական վարչակազմի նախարարությանը։

 

Նշվում է, որ հուլիսի 18-ին սկսված աղետը վնասել է Պեկին ու Տյանցզին քաղաքները, Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզն ու մի շարք նահանգներ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վատ եղանակային պայմանների պատճառով, ընդհանուր առմամբ, տուժել է 14,36 միլիոն մարդ 58 քաղաքներում և 374 վարչական շրջաններում, իսկ տնտեսական վնասը, մոտավոր գնահատմամբ, կազմում է 25,41 միլիարդ յուան (3,81 միլիարդ ամերիկյան դոլար)։