Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից տուժել է 79 մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Տուժածների թիվը հասել է 79-ի։ Ներկայումս հիվանդանոցում են գտնվում 12 մարդ։ Ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածի», — ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։
Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։