Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաջողությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ 1-ին տեղը գրավելով իր ենթախմբում:
Վաղը՝ հուլիսի 24-ին, Հայաստանը հանդես կգա կիսաեզրափակչում. տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մերոնք 55:33 հաշվով հաղթել էին Ուելսի ընտրանուն: