Անդորրայում ավարտվեց մինչև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Եզրափակչում Վահագն Հարությունյանի սաները 39:76 հաշվով զիջեցին Իսլանդիային և գրավեցին երկրորդ հորիզոնականը:
Անցկացրած 4 հանդիպումներում Հայաստանը 3 հաղթանակ տոնեց. տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի պատանեկան հավաքականի ռմբարկու Ինգա Մանուչարյանը ընդգրկվեց Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության լավագույն 5 խաղացողների թվում և ստացավ հատուկ մրցանակ ՖԻԲԱ-ի կողմից: