Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Դաշտի տերերի խաղային առավելությամբ տեղի ունեցած խաղն ավարտվեց նվազագույն 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն: 72-րդ րոպեին Նանիի փոխանցումից հետո պորտուգալացի հեղինակեց իր 52-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում:
Արդյունքում Շալանդի թիմը հայրենիք կվերադառանա առանց միավոր վաստակելու: