Միջազգային լրահոսում ակտիվորեն քննարկվում է Մալդիվների խորհրդարանի նոր որոշումը:

 

Մալդիվյան կղզիներում առաջին անգամ հնարավոր կլինի սեփականաշնորհել հողատարածք' վճարելով 1մլրդ դոլլար: Օրենսդիր մարմինը հավանություն է տվել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկին: Մինչ այս օտարեկրացիները կարող էին կղզիները վարձակալել միայն 99 տարի ժամկետով:

 

Մալդիվների և Հնդկաստանի որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ այս նոր օրենքը կամրապնդի Չինաստանի դիրքերը հնդկական օվկիանոսում և կավելացնի նրա քաղաքական ազդեցությունը:

 

«Մալդիվների խորհրդարանը առաջին անգամ ընդունել է մի օրենք, որը հնարավորություն կտա օտարեկրացիներին տալ կղզիների վրա սեփական հող ունենալու իրավունք» - հաղորդում է Reuters-ը: Մալդիվները գտնվում են Հնդկական օվկիանոսի ստրատեգիական կարևոր գոտում, և այս որոշման հետևանքով հնարավոր է, որ ամբողջ տարածքը գնեն չինացի ներդրողները, ինչն էլ մտահոգում է տեղի ընդդիմությանը և հնդիկներին:

 

Ներկայումս Մալդիվներում կան տասնյակ հյուրանոցներ, որոնք պատկանում են արտասահմանցիներին, սակայն հողատարածքը վերցված է վարձակալությամբ, քանզի, ըստ նախկին օրենքի, այդ տարածքները արտասահմանցիների համար միայն վարձակալության կարող էին տրվել:

 

Կառավարությունը ակնկալում է, որ փոփոխությունները կներգրավեն նոր ներդրողների դեպի Մալդիվների հատուկ տնտեսկան գոտիներ, և դա հնարավորություն կտա պետությանը դիվերսիֆիկացնել տնտեսությունը և զարգանալ ոչ միայն տուրիզմի հաշվին: Նոր օրենքը, որ դեռ պետք է հաստատվի նախագահի կողմից, հնարավորություն կտա 1 մլրդ դոլար և ավելի ներդրում կատարող արտասահմանցիներին ձեռք բերել սեփական հողատարածք, որի ոչ պակաս քան 70% կլինի ծովափնյա տարածք:

 

«Ներդրողներին հնարավոր կլինի տալ ընդամենը 10% Մալդիվների ընդհանուր հողային տարածքից, որը կազմում է 300 կմ/քառ-ից ոչ ավել» - հայտնում է մալդիվական հրատարակչություն Raajjve.mv-ը:

 

Անգամ հողային նման փոքր ծավալը մեծ քննարկումների ալիք բարձրացրեց մալդիվյան և արտասահմանյան քաղաքական գործիչների շրջանում: Երկրի 70 օրենսդիրներից 14-ը հանդես են եկել նոր օրենքի քննադատությամբ: Չկա միակարծություն անգամ Մալդիվների ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության մոտ. նրանց մոտ կա 10 կողմ և 10 դեմ մարդ:

 

Ամեն դեպքում նրանց կուսակցությունը հայտարարել է, որ օրենքի ընդունումը օտարերկրացիներին կտա ձեռներեցությամբ զբաղվելու աննախադեպ հնարավորություն:


Օրենքի դեմ հանդես եկած խորհրդարանականնները հիմնվում են այն փաստի վրա, որ չինացի ներդրողները կգնեն մալդիվների հողերը և կդարձնեն միազգային ծրագրի' «Մետաքսի ճանապար»-ի մի մաս:

 

«Վերջին երկկողմանի այցելությունները և դիվանագիտական փոխգործակցությունը թույլ են տալիս եզարակացնել, որ նման որոշումը կլինի շահագրգռող Չինաստանի համար». մեջբերում է Reuters-ը ընդդիմադիր պատգամավոր Էբու Աբդուլայի խոսքերից: Սրա հետ մեկտեղ չինական ներդրողների հայտնվելը Մալդիվներում կարող է սրել հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի միջև: «Մալդիվյան կղզիները կարող են դառնալ մարտադաշտ այս երկրների համար». կարծում է Աբդուլան: Նրա խոսքերով երկու արևելյան քաղաքակրթությունների միջև սկսվում է «սառը պատերազմ»:

 

Աննա Սարգսյան «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի բրենդ մենեջեր