wrestling.am

 

Օգոստոսի 2-8 Սերբիայի Սուբոտիցա քաղաքում կայանալու է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի պատանեկան ընտրանին կարևոր ստուգատեսին մասնակցելու է ամբողջական թիմով՝ 10 ըմբիշով:

Իսկ ահա հունահռոմեական ոճի պատանիների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը նպատակահարմար է գտել այս անգամ 9 ըմբիշով մեկնել մրցավայր:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Ներկայացնում ենք Սուբոտիցայում Հայաստանի պատիվը բարձր պահել պատրաստվող հունահռոմեկան ոճի պատանի ըմբիշներին.

42 կգ՝ Աշոտ Մխիթարյան,Էջմիածին

46 կգ՝ Սերգեյ Սիմոնյան, Վարդենիս, ՕՀՔ

50 կգ՝ Հայկ Մելիքյան, Երևան, ԸՄԴ

54 կգ՝ Տիգրան Մինասյան, Վարդենիս, ՕՀՔ

58 կգ՝ Էդգար Թամազյան, Էջմիածին

63 կգ՝ Մալխաս Ամոյան, Երևան, Դինամո

69 կգ՝ Ոսկան Հախոյան, Երևան, ՕՀՔ

76 կգ՝ Հակոբ Բաղդասարյան, Գյումրի

100 կգ՝ Հակոբ Թադևոսյան, Գյումրի: