Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 2-ին մեր հավաքականը կմեկնի Իսրայել, որտեղ օգոստոսի 3-ին և 5-ին կմրցի Իսրայելի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Երևան կվերադառնա օգոստոսի 6-ին: Օգոստոսի 8-ից 13-ը մեր թիմը կրկին մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 11-ին և 13-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Սլովակայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրը Իսրայելի հավաքականի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Վարդան Վարդանյան «Փյունիկ»
Սուրեն Ալոյան «Բանանց»
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Աղավարտ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան «Շիրակ»
Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Հարձակվողներ
Էդգար Մովսիսյան «Բանանց»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»
Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա)