Թուրքիայի Մերսինի ծովածոցում տեղին է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 30-ին 01.00-ին երկրակեղևից 18 կմ խորության վրա: Ցնցումները գրանցվել են Մերսինում, Ադանայում, Հաթայում, Օսմանիեում և Գազիանթեփում (Այնթափ): Նյութական կամ մարդկային կորուստներ չեն գրանցվել: