Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին են վկայում Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի տվյալները։
Փորձագետների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 2,5 միլիոն մարդ։ Օջախը ընկած է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուրիլյան կղզիների մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում։
Մինչ այս Ճապոնիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տատեյամա քաղաքից 466 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է 50 հազար մարդ։