Թուրքիայի հյուսիսարեւմտյան Դյուզջե նահանգում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը զգացվել է նաեւ մերձակա քաղաքներում, ինչպիսիք են Քոջաելին, Սաքարիան, Բոլուն եւ Բիլեջիկը, ինչպես նաեւ Ստամբուլում:
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թվիթերյան իր էջում գրել է, որ տուժածների մասին հաղորդագրություններ դեռ չկան։
«Իրադարձությունների զարգացման մասին հանրությունը կտեղեկացվի»,- ասել է Սոյլուն: