Իսպանիայում 26-ամյա տղամարդն անջատել է արհեստական շնչառության սարքը սեփական պապից՝ բջջային հեռախոսը լիցքավորելու համար: Ինչպես հաղորդում է Sparja.com պորտալը, երիտասարդը եկել է հիվանդանոց՝ իր պապին այցելելու նպատակով, ով թոքերի խնդիրներ է ունեցել:
Սակայն, մտնելով հիվանդասենյակ, առաջին հերթին, անջատել է արհեստական շնչառության սարքը հոսանքից և միացրել բջջային հեռախոսի լիցքավորման սարքը:
Ավելի ուշ, նա փորձել է արդարացնել իր գործողությունները՝ ասելով, որ պարզապես ցանկացել է հայտնել մորը պապի վիճակի մասին և հաղորդագրություն ուղարկել: Մինչ այդ երիտասարդը լուսանկարել է հիվանդ թոշակառուին և տեղադրել լուսանկարն Instagram-ում: Այդ արարքի համար նա նույնպես գտել է բացատրություն: Նա նշել է, որ դրանով պարզապես ցանկացել է ցույց տալ բոլորին, որ պապն իրեն լավ է զգում:
Ողբերգությունը տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ թոշակառուն հասցրել է սեղմել կոճակը և կանչել բուժքրոջը: