Ինչպես գիտենք արդեն մի քանի օր է, ինչ «Ոտքի՛, Հայաստան» շարժման մասնակիցները նստացույց են անում Հանրապետության հրապարակում:

 

Քիչ առաջ նախաձեռնության անդամներից մեկըԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին ասաց, որ պատրաստվում են այսօր երեկոյան ժամը 5-ի, 6-ի սահմաններում երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա և նստացույց սկսել նախագահական նստավայրի դիմաց:

 

Նշենք, որ մեր այցելության ժամանակ Հանրապետության հրապարակում չէր նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ներկաներից մեզ ասացին, որ նա պատրաստվում է երեկոյան նախատեսվելիք ակցիային: