Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

 

«Հարգելի ընկերներ, բացի այն, որ այսօր 19:00-ին «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը Ազատության հրապարակում քննարկման և հաստատման համար քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը և Գործողությունների Ծրագիրը,
20:00-ին իրականցվելու է ՇՏԱՊ հավաք

 

 

Հարգելի գործընկերներ,

 

 

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 17-ին հանրային հավաք անցկացնելու նպատակով, պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետերան և Ոստիականության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն Շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում:

 

 

Հավաքի վայրը՝ «Ազատության» հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց - Իտալիայի փողոց – Վազգեն Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ

 

 

Հավաքի նպատակը՝ Որպես արձագանք 2015թ․ հուլիսի 15-ին հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծի, դրանք պատրաստած մասնագիտական հանձնաժողովին անվստահության հայտնում և այդ հանձնաժողովի մինչև 2015թ հուլիսի 20-ը լուծարման անհապաղ պահանջ

 

 

Կազմակերպիչների հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները՝
1. Անդրիաս Ղուկասյան 095 21-70-71, [email protected]
2. Դավիթ Սանասարյան 094 94-09-60, [email protected]
Իրազեկման ներկայացման օրը՝ 17 հուլիսի 2015թ․
Հ.Գ. Ոստիկանության կողմից հավաքի պատասխանատու է նշանակվել Ոստիկանության գնդապետ Կարեն Մովսիսյանը:
17 «հուլիսի 2015թ․»: