armnoc.am  Թբիլիսիում ավարտվել է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնը: Մեդալ էր ակնկալվում եզրափակիչ մտած հայաստանցի մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանից /օղակներ/ և Մհեր Տուդոյանից /նժույգ թափեր/: Սպասելիքները չարդարացան. երկուսն էլ զբաղեցրին ութերորդ հորիզոնականը: Առանց մեդալի հայրենիք կվերադառնան նաև ձյուդոիստներ Կարեն Ստեփանյանը /73 կգ/, Ռոբերտ Կիրակոսյանը /81 կգ/, լողորդներ Արտաշես Ադամյանը, Ռուբեն Ղարիբյանը և խճուղային խմբավազքի հեծանվորդները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: