Անգլիայի սուպերգավաթը «Ուեմբլի» մարզադաշտում խաղարկեցին Լոնդոնը ներկայացնող երկու թիմեր՝ «Արսենալը» և «Չելսին»:

Սուպերգավաթը բաժին հասավ «Արսենալին»: Արսեն Վենգերի թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով:

24-րդ րոպեին Թեո Ուոլքոթի փոխանցումից հետո հաղթական գոլը հեղինակեց Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը: