Ուկրաինան պատրաստել է պատժամիջոցների փաթեթ Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը: Նա նշել է, որ փաստաթուղթն արդեն ստորագրված է և ներկայացված է կառավարության անդամներին, հայտնում է ICTV-ն:

 

«Պատժամիջոցների փաթեթը պատրաստ է: Ես անձամբ եմ այն ուղարկել նախարարների կաբինետ: Հույս ունեմ, որ շուտով այն ամբողջությամբ պատրաստ և հաստատված կլինի: Առանց այդպիսի պատժամիջոցների, իհարկե, շատ գործընթացներ չեն աշխատի», - ասել է Կլիմկինը: