Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Audi Cup-2015 մրցաշարի կիսաեզրափակչում՝ «Միլանի» դեմ հանդիպման ընդմիջմանը, հանդերձարան տանող ճանապարհին վիճել է իտալական թիմի ֆուտբոլիստ Նայջել Դե Յոնգի հետ. տեղեկացնում է Football Italia-ն:

Գվարդիոլային բարկացրել է ֆուտբոլիստի կոպիտ խաղը, որի արդյունքում խաղի 20-րդ րոպեին Ջոշուկա Կիմիխը վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել դաշտը:

Նշենք, որ մյունխենյան թիմը հաղթել է 3:0 հաշվով: