Շոտլանդիայի կառավարությունը որոնում է կամավորի, ով պատրաստ է տարվա ընթացքում 8 ամիս աշխատել անմարդաբնակ կղզու վրա գտնվող լքված աբբայությունում որպես պահակ, որի համար կստանա մոտ 20.000 ֆունտ ստեռլինգ: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Historic Scotland գործակալությունը գեղատեսիլ և անմարդաբնակ Ինչկոլմ կղզում մենեջերի թափուր պաշտոնի գովազդի վրա ժամանակ չի ծախսում, որովհետև կգտնվեն բազմաթիվ ցանկացողներ, ովքեր կցանկանան կտրվել քաղաքային առօրյայից, փոխել միջավայրը և լավ գումար վաստակել:
Պահակի և կառավարչի պաշտոնը զբաղեցրած մարդը կբնակվի աբբայության մոտակայքում կառուցված հարմարավետ տնակի մեջ, որն ունի 2 սենյակ, էլեկտրաէներգիա, ջուր, հեռուստացույց, տաք ցնցուղ, լվացքի մեքենա և ժամանակակից խոհանոց: 2-րդ սենյակը զբաղեցնելու է աբբայությունը սպասարկող մյուս մարդը, ն նրանք միասին կղզում պետք է բնակվեն մարտից մինչև հոկտեմբեր: Աշխատավարձը կկազմի 20,373 ֆունտ ստեռլինգ (մոտ 32 հազար դոլար): Վերջին կառավարիչն իր պաշտոնում մնացել է 2 տարի:
Սակայն կան նաև թերություններ, որոնք հիմնականում կենցաղային բնույթ են կրում: Ինչկոլմին հասնել հնարավոր է բացառապես նավի միջոցով, իսկ ջուրը և ուտելիքը պետք է մատակարարվի ցամաքից: Բացի այդ ինտերնետ կապը հասկանալի պատճառներով սահմանափակ է:
Սակայն պահակն ամենայն հավանականության չի ձանձրանա, որովհետև Ինչկոլմը տարածված է զբոսաշրջիկների շրջանում: Տարեկան կղզի է այցելում շուրջ 20.000 մարդ, իսկ գեղատեսիլ ավերակներում հաճախակի պսակադրություններ են կատարվում: