Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Ан-24 օդանավի վթարային վայրէջքի հետևանքով չորս ուղևոր է զոհվել: Վերջին տեղեկությունների համաձայն օդանավում 45 ուղևոր է եղել, հաղորդում է РИА Новости-ն:
39 ուղևորների հաջողվել է փրկվել, հաղորդում է Forbes.ru-ն: Ուղևորների թվում կային ուկրաինական Շախտյորի և Դորտմունդի Բորուսիայի միջև կայանալիք հանդիպումը դիտելու մեկնած ֆուտբոլի երկրպագուներ:
Ուկրաինական «Հարավային ավիաուղիներ» ավիաընկերության Օդեսա-Դոնեցկ չվերթն իրականացնող Ан-24-ը վթարային վայրէջք է կատարել Դոնեցկի մոտակայքում: Դուրս գալով թռիչքուղուց՝ այն կողաշրջվել է, մասերի բաժանվել և այրվել, հաղորդել են Ուկրաինայի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: